Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
24 մլն 915.7 հազ. դրամ՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի N 8 շենքի 16 շահառու ընտանիքներին աջակցելու նպատակով
04.04.2025

ՀՀ կառավարության ապրիլի 3-ի նիստում կայացված որոշմամբ Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացնել 24 մլն 915.7 հազ. դրամ՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի N 8 շենքի 16 շահառու ընտանիքների համար առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման, հյուրանոցային ծառայությունների փոխհատուցման, ինչպես նաև տուժած բնակիչներին կենցաղային գույքի ձեռքբերման և վարձակալած բնակարանների ընթացիկ տարվա վարձավճարների ֆինանսական աջակցության տրամադրման համար։