Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել Լոռու մարզի թվով 14 մանկապարտեզի գույքով ապահովման նպատակով
03.04.2025

ՀՀ կառավարության ապրիլի 3-ի նիստում կայացված որոշմամբ՝ Լոռու մարզպետի աշխատակազմին 21 մլն 839.4 հազար դրամ է հատկացվել՝ ՀՀ կառավարության որդեգրած «մինչև 2026թ առնվազն 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի շինարարությունն ավարտված կամ 2025թ-ին ավարտվող թվով 14 մանկապարտեզի գույքով ապահովման նպատակով:
Շինարարական աշխատանքներն իրականացվել են մարզերի զարգացման համար հատկացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
Այդ մանկապարտեզներն են.
• Ալավերդի համայնքի Մեծ Այրում գյուղի մանկապարտեզ
• Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի մանկապարտեզ
• Ալավերդի համայնքի Շնող գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզի Քարկոփի մասնաճյուղ
• Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ
• Տաշիր համայնքի Ամալյա Կարապետյանի անվան թիվ 4 մանկապարտեզ (Պրիվոլնոյե)
• Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզ
• Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզ
• Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի մանկապարտեզ
• Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի մանկապարտեզ
• Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղի մանկապարտեզ
• Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր գյուղի մանկապարտեզ
• Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի մանկապարտեզ
• Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի մանկապարտեզ
• Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի մանկապարտեզ: