Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցականների շրջանում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Լոռու մարզային առաջնությունը

01.04.2025

Լոռու մարզի դպրոցականների շրջանում անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային առաջնությունը:
Մրցույթի բոլոր փուլերին մարզի տարբեր համայնքներից միասին մասնակցել են 79 հանրակրթական դպրոցների հավաքական թիմեր՝ ավելի քան 470 աշակերտներով:
Առաջնության կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետի աշխատակազմը՝ համայնքապետարանների և Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ համատեղ:
Մրցաշարն անցկացվել է մարտի 31-ից ապրիլի 1-ը՝ Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի դահլիճում:
Սեղանի թենիսի մրցումները կազմակերպվել են 2 տարիքային խմբերի համար՝ 5- 9-րդ և 10-12-րդ դասարանցիների շրջանում:
Մրցաշարին ներկա է եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Նա ողջունել և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից բարի երթ և հաջողություն է մաղթել բոլոր մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ հաղթող աշակերտները լավագույնս կներկայացնեն իրենց մարզը հանրապետական փուլում:
Լարված պայքարում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ դպրոցների թիմերը.
5 – 9-րդ դասարանցիներ
1-ին տեղ՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոց
2-րդ տեղ՝ Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց
3-րդ տեղ՝ Գուգարքի միջնակարգ դպրոց

10-12 – րդ դասարանցիներ
1-ին տեղ՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
2-րդ տեղ՝ Լեռնանցքի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ՝ Վահագնիի միջնակարգ դպրոց
Հաղթող և մրցանակակիր դպրոցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և գավաթներով:
Պարգևատրումը կատարել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ռուբեն Մխիթարյանը և Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Էրիկ Կոստանյանը:
Խմբերում առաջին տեղը զբաղեցրած թիմերը մեր մարզը կներկայացնեն Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում առաջիկայում կայանալիք « ՀՀ վարչապետի գավաթ » սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04