Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի աշխատակազմը, որպես տարածքային կառավարում իրականացնող մարմին, պետք է բազմակողմանի աշխատանքներ իրականացնի բոլոր ուղղություններով

01.04.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ապրիլի 1-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին, առաջիկայում նախատեսված ծրագրերին:
Նախորդ շաբաթ տրված հանձնարարականի համաձայն՝ մարզի ղեկավարին են ներկայացվել մարզում տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված տեսլականները, ծրագրային տարբեր առաջարկներ:
Մարզպետն ընդգծել է , որ ներկայացված բոլոր ծրագրերը պետք է համահունչ լինեն ՀՀ կառավարության տարածքային զարգացման ռազմավարությանը, որդեգրած քաղաքականությանը:
-Լոռու մարզպետի աշխատակազմը, որպես տարածքային կառավարում իրականացնող մարմին, պետք է բազմակողմանի աշխատանքներ իրականացնի բոլոր ուղղություններով՝ սկսած սերունդների կրթադաստիարակչական աշխատանքներից, մինչև առանձին ուղղությունների զարգացում, լինի՝ արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, մշակույթ, սպորտ և այլն: Այս նպատակին ուղղված գործընթացը պետք է դառնա այս կառույցի գերակա խնդիրը,-ասել է մարզի ղեկավարը:
Արամ Ղազարյանը հանձնարարել է նաև, ըստ ոլորտների, ակտիվ քննարկումներ իրականացնել՝ առաջիկա տարիների համար մարզի զարգացման ուղղությունները հստակեցնելու համար՝ միաժամանակ ընդգծելով արագ արդյունք ապահովող ծրագրերի մշակման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քաղաքաշինության, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզի ղեկավարը հանձնարարել է հետևողականություն ցուցաբերել բոլոր համայնքներից 2025թ. համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի փաթեթները ՀՀ ՏԿԵ նախարարություն ներկայացնելու ուղղությամբ:
Քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04