Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեցին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ

31.03.2025


Կարևորելով մարզում համընդհանուր հայտարարագրման սահուն ներդրումը՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի նախաձեռնությամբ և հրավերով՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մարտի 28-ին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ Վանաձորում անցկացրեցին իրազեկման հանդիպումներ:
Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, համայնքապետարանների ներկայացուցիչներ և մասնավոր ոլորտի հայտարարատու ֆիզիկական անձինք:
Մ. Դալլաքյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից շնորհակալություն է հայտնել ՊԵԿ-ի ներկայացուցիչներին հրավերն ընդունելու և հանդիպման պատրաստակամության համար: Նա վստահեցրել է, որ իրազեկման նման միջոցառումները կնպաստեն մարզում համընդհանուր հայտարարագրման գործընթացի արդյունավետ իրականացմանը, բազմաթիվ հարցեր կստանան իրենց պատասխանները մասնագետներից և կօգնեն քաղաքացիներին ճիշտ լրացնել դրանք։
Հանդիպման ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի մասնագետները ներկայացրել են ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման ընթացակարգը, առանձնահատկությունները, կարևոր դրույթները և սահիկաշարի միջոցով ներկաներին հաջորդական քայլերով բացատրել լրացման կարգը:
Տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացին, եթե 2024 թվականի ընթացքում եղել է վարձու (աշխատանքային պայմանագրի համաձայն) աշխատող կամ աշխատել է քաղաքացիաիրավական պայմանագրով և դրա շրջանակում ստացել է եկամտային հարկով հարկվող եկամուտ, ապա այս տարի մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնի եկամուտների տարեկան հայտարարագիր:
Նշվել է, որ հայտարարագրի մասին ողջ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ նաև ՊԵԿ-ի պաշտոնական կայքում՝ https://www.src.am/am :
ՊԵԿ-ի ներկայացուցիչներն ընդգծել են նաև, որ հայտարարագրերի ճիշտ և ժամանակին ներկայացումը թույլ կտա քաղաքացիներին օգտվել հարկային օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծախսերի փոխհատուցումից։
Նշվել է, որ քաղաքացիները կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ միայն անկանխիկ գործարքների դեպքում՝ առավելագույն 100,000 դրամի չափով:
Առողջապահության ծախսերի դիմաց տարեկան առավելագույն փոխհատուցումը կազմում է 50,000 դրամ։
Կրթական ծախսերի դիմաց տարեկան առավելագույն փոխհատուցումը՝ 100,000 դրամ։
Հանդիպման ավարտին մասնակիցները հարցեր են ուղղել և ստացել մասնագիտական պատասխաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04