Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

28.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին։
Նիստն անց է կացվել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ։
Նիստին մասնակցել են Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մյուս մարզերի մարզպետները։
Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային արժեքների առկա տարբերությունները համապատասխան համայնքների բյուջեների մուտքագրման գործընթացի վերլուծության վերաբերյալ և մի շարք այլ հարցեր։
Քննարկվել են խնդիրների լուծման մի քանի տարբերակներ, որոնք առաջիկայում կորոշակիացվեն և կուղարկվեն վարչապետի աշխատակազմ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04