Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այցելություններ՝ Վանաձորի թիվ 3 և «Գուգարք» համաբուժարաններ
28.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի մասնագետների հետ այցելել է Վանաձորի թիվ 3 և «Գուգարք» համաբուժարաններ՝ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված լաբորատորիաներում որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու նպատակով ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Արձանագրվել են որոշակի թերություններ և տնօրեններին հանձնարարվել է սեղմ ժամկետներում շտկել դրանք և ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:
Ռ. Պողոսյանը նաև շրջայց է իրականացրել համաբուժարաններում, հետևել Հայաստանի Հանրապետությունում բնակչության շրջանում կառավարելի և այլ արդի վարակիչ հիվանդությունների նկատմամբ պոպուլյացիոն իմունիտետի հետազոտության գնահատման կետերի գործունեությանը, աշխատանքների կազմակերպմանը:
Վարչության պետն այցի շրջանակներում հետևել է նաև քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակին, բուժհաստատությունների պայմանների և հրատապ լուծումներ պահանջող խնդիրների, կարգապահական հարցերի մասին զրուցել բուժանձնակազմերի հետ, քննարկել առաջիկա ծրագրերը:
Ռ. Պողոսյանը նշել է, որ անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք տանել բուժսպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, ակտիվացնել բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկումը՝ ընդգծելով, որ բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման գործընթացում պատվաստումներն առանցքային դեր ունեն:
Համաբուժարաններում առկա թերությունների վերացման համար տրվել են հանձնարականներ:
Ռուզաննա Պողոսյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում առկա խնդիրների լուծումը և ծառայությունների որակի բարելավումը պահանջում է ամենօրյա բարեխիղճ աշխատանք, նա բուժաշխատողներին հորդորել է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությանը և նշել, որ Լոռու մարզպետի աշխատակազմը շարունակելու է կանոնավոր ստուգայցեր իրականացնել՝ ուղղված մարզի առողջապահական համակարգի անընդհատ բարելավմանը: