Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաստատվել է 2025թ. Բուսաբուծության աջակցության ծրագիրը. նախատեսված է ծախսերի 50%-ը փոխհատուցում

27.03.2025

ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և կերային մշակաբույսերի (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) մշակության 1 հա հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը կփոխհատուցվի։
Փոխհատուցման տրամադրման սահմանաչափերը՝
աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 80 000 ՀՀ դրամ, գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ, կերային մշակաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ, իսկ կերի ճակնդեղի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսի հաշվով՝ 80 000 ՀՀ դրամ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04