Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ թատերարվեստի պահպանման, զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի համար Լոռու մարզպետի շնորհավորագրերով են պարգևատրվել մի խումբ թատերական գործիչներ

27.03.2025

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի թատերարվեստի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Միջոցառումը կազմակերպվել էր Վանաձորի տիկնիկային թատրոնի նախասրահում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական, տիկնիկային և «Բոհեմ» թատրոնների գործիչներ, հյուրեր:
Հանդիսության ընթացքում ներկաներին ջերմորեն շնորհավորել է մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ներկայացրել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի՝ թատերական գործիչներին ուղղված ուղերձը.
« Լոռու մարզի պետական և համայնքային թատրոններն իրենց մեծագույն ներդրումն ունեն հանրապետության թատերարվեստի, մշակութային կյանքի զարգացման գործում: Լոռեցի թատերագիրների, բեմադրիչների, բեմանկարիչների, դերասանների ստեղծագործական նվաճումների շնորհիվ է նաև, որ այսօր մեր մարզում ունենք կայացած, ստեղծագործական բեղուն ուղի անցած թատրոններ: Մաղթում եմ ձեզ ստեղծագործական եռանդ, նոր ներշնչանքներ, լեփ-լեցուն դահլիճներ»,- մասնավորապես նշված էր ուղերձում:
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի, հայ թատերարվեստի պահպանման, զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի համար Լոռու մարզպետի շնորհավորագրերով են պարգևատրվել թատերական մի խումբ գործիչներ:
Միջոցառման ընթացքում օրհնության խոսք է հղել Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, թատրոնի մշակներին շնորահավորել և պատվոգրեր է հանձնել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:
Երաժշտական կատարումներով հանդես է եկել Վանաձորի կամերային նվագախումբը։
Տիկնիկային թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թատրոնի միջազգային օրը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված և նորաբաց Վանաձորի տիկնիկային թատրոնում տոնելու համար, ընդգծել պետական բոլոր կառույցների՝ այդ թվում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի սրտացավ և հետևողական աշխատանքը՝ շենքի բարեկարգման ողջ ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04