Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
6 մլն 607.9 հազար դրամ՝ ավտոճանապարհների, կամուրջների հիմնանորոգման նախագծահետազոտական աշխատանքների իրականացման, 14 մլն 842.2 հազար դրամ՝ Վանաձորի Խորենացի փողոցի ավարտական ակտով նախատեսված
27.03.2025

ՀՀ կառավարության մարտի 27-ի նիստում ընդունված որոշմամբ 6 մլն 607.9 հազար դրամ է հատկացվել մի շարք մարզային նշանակության ավտոճանապարհների, կամուրջների հիմնանորոգման նախագծա-հետազոտական, գեոդե¬զիաքար¬տե¬զագրական աշխատանքների իրականացման նպատակով:
Այդ թվում՝
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում՝ 1 մլն 107.4 հազար դրամ,
Մ-6,Վանաձոր (Մ-3 հատման կետ) – Ալավերդի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 43-րդ կմ-ում փլուզված ստորին հենապատի վերակառուցում ՝ 832.5 հազար դրամ
Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով L=39մ թռիչքային կառուցվածքով 2-րդ կամրջի կառուցում՝ 3 մլն 300 հազար դրամ
Մ-3, ՀՀ սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ105+500-ում գտնվող կամրջի (Ջրաշենի կամուրջ) հիմնանորոգում՝ 1 մլն 368 հազար դրամ:
Ինչպես նաև՝ 14 մլն 842.2 հազար դրամ է հատկացվել Վանաձոր քաղաքային համայնքի Խորենացի փողոցի (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/) ավարտական ակտով նախատեսված մնացորդային 5 տոկոս մասնաբաժնի վճարման համար: