Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովին
26.03.2025

Մարտի 26-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Գյումրի համայնքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը:
Մարզի ղեկավարը շնորհավորել է հյուպատոսին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համագործակցությունը երկու կառույցների միջև կշարունակվի՝ հնարավորություն տալով առավել ընդլայնելու գործակցության ոլորտները:
Հյուպատոսն, իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես համագործակցության պատրաստակամություն հայտնել՝ ընդգծելով տնտեսական փոխշահավետ գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացումը մշակույթի, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:
Հյուպատոսը սիրով հրավիրել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին՝ մայիսի 9-ին մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանական տարեդարձի առթիվ կազմակերպվելիք հանդիսավոր միջոցառումներին: