Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը պարգևատրել է մշակույթի վաստակավոր մի շարք գործիչների

26.03.2025

Մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 26-ին հանդիպել է Լոռու մարզը ներկայացնող մշակույթի վաստակավոր գործիչների հետ, որոնք տարվա ընթացքում հոբելյանական տարեդարձ են նշել:

Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, պատասխանատու պաշտոնյաներ:

Արամ Ղազարյանը բարձր է գնահատել արվեստի բնագավառի ներկայացուցիչների բազմամյա ստեղծագործական ուղին, շնորհակալություն հայտնել նրանց Լոռու մարզի մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած զգալի ներդրումների համար և շնորհավորել է հոբելյանական տարվա կապակցությամբ:

- Ձեր տաղանդով ու շնորհով միշտ պատիվ եք բերում մեր մարզին ու պետությանը և այժմ էլ՝ յուրահատուկ սիրով և նվիրվածությամբ ձեր փորձն ու մասնագիտական ձեռքբերումները հաջողությամբ փոխանցում եք սերունդներին: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր պետության, - ասել է մարզի ղեկավարը:

Հանդիպման ընթացքում Լոռու մարզպետը արվեստի մշակների հետ քննարկել է մարզում մշակութային հետաքրքիր և լայնամասշտաբ ծրագրերի իրականացման հնարավորությունը, հորդորել հանդես գալ մարզի մշակութային ներուժը ներկայացնող նախաձեռնություններով և առաջարկներով:

Անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին, ազգային մշակույթի պահպանմանը, սերունդների միջև մշակութային կապի շարունակականության ապահովմանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին Արամ Ղազարյանը պատվոգրով և նվերներով է պարգևատրել մշակույթի վաստակավոր գործիչներին՝ Լոռու մարզում ազգային մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նշանակալի գործունեության, սերունդների դաստիարակության, նրանց մեջ ազգային բարձր արժեքներ սերմանելու, երկարամյա աշխատանքային նվիրված գործունեության և ծննդյան հոբելյանական տարվա կապակցությամբ:

Մարզպետի կողմից պարգևատրվել են՝

• Կարինե Գլոյանը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա» հուշամեդալակիր, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ,
• Գագիկ Դուրմիշյանը՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալակիր,
• Սոֆիյա Սողոմոնյանը՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալակիր, ռեժիսոր
• Մհեր Մելիքյանը՝ Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի մեներգեցողության բաժնի դասատու, «Գրիգոր Նարեկացի» մեդալակիր,
• Էլմիրա Կռոյանը՝ Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի դասախոս, «Հորովել» երգի, պարի պետական համույթի երաժշտական մասի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
• Ստեփան Դալլաքյանը՝ «Հորովել» երգի, պարի պետական համույթի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ:

Արվեստի գործիչներն, իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հյուրընկալության, բովանդակալից զրույցի, իրենց աշխատանքը գնահատելու և հանդիպման հնարավորության համար: Նրանք կարևորել են մարզի ղեկավարի հետաքրքրությունն ու աջակցությունը՝ մշակութային նոր նախաձեռնությունների իրականացման գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04