Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը շնորհակալագրով է պարգևատրել բազմազավակ ընտանիքի հորը
25.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մարտի 25-ին, հյուրընկալել է վանաձորցի բազմազավակ հայր Արեն Մոսինյանին:
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի քարտուղար Կամո Աշրաֆյանը, պաշտոնատար այլ անձինք:
7 որդու հայրը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ և հաջողությամբ կարողանում է զուգակցել ընտանիքի խնամքը:
Ա. Ղազարյանը բարձր է գնահատել բազմազավակ ծնողների աշխատասիրությունը, ընտանիքի և երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքը: Մարզպետն ընդգծել է, որ բազմազավակ ընտանիքները մեր երկրի ապագայի կարևորագույն հենասյուներն են:
Մարզի ղեկավարը Ա. Մոսինյանից հետաքրքրվել է բազմանդամ ընտանիքի խնդիրներով, երեխաների առողջությամբ և կրթությամբ:
Հանդիպման ավարտին Արամ Ղազարյանը շնորհակալագրով է պարգևատրել Արեն Մոսինայանին.
«Մեծ է Ձեր ներդրումը հայ ընտանիքի արժեքների պահպանման գործում: Դուք օրինակ եք հայրենասիրության, քանզի Հայաստանի Հանրապետության համար արժանի զավակներ ունենալն ու դաստիարակելը մեծագույն առաքելություն է:
Պետության կայունության, առաջընթացի և ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործում բազմազավակ ընտանիքների դերն արժանի է ամենաբարձր գնահատականի:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ընտանեկան բարեկեցություն, նորանոր մանկական ճիչեր»,- մասնավորապես նշված էր շնորհակալագրում:
Ա. Մոսինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալության և ուշադրության համար: