Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն իր դժգոհությունն է արտահայտնել ձյան տեղումներով պայմանավորված՝ մասնավորապես Վանաձորում իրականացված ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ իրականացման վերաբերյալ, նախազգուշացրել, որ նման

24.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 24-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ մարզպետ Արամ Ղազարյանը շնորհավորել է Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կորյուն Շեկոյանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Լոռու մարզի և մարզպետի աշխատակազմի: Կ. Շեկոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ մասնագիտական կարողություններն ու փորձառությունը պատրաստ է ներդնելու իր պարտավորությունները պատշաճ իրականացնելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին, առաջիկայում նախատեսված ծրագրերին:
Գ. Ասրյանը տեղեկատվություն է ներկայացրել գետերի հուների մաքրման վերաբերյալ՝ նշելով, որ մեկնարկել է աշխատանքների երկրորդ փուլը: Ա. Ղազարյանը հորդորել է ամենօրյա ուշադրության տակ պահել գործընթացը:
Մարզի ղեկավարին զեկուցվել են նաև քաղաքաշինական ծրագրերի ընթացքի վերաբերյալ իրականացված մոնիտորինգի արդյունքները, նշվել է, որ լրացուցիչ աշխատուժ է ներգրավվել Սպիտակի մոդուլային մանկապարտեզի շինաշխատանքներն ամենասեղմ ժամկետներում և առանց թերությունների ավարտին հասցնելու նպատակով: Հանձնարարվել է մարզի և համայնքների զարգացմանն ուղղված շինարարական բոլոր ծրագրերի պատշաճ իրականացման նպատակով շարունակել ամենօրյա հսկողությունը, արձանագրել և ներկայացնել մշտադիտարկման արդյունքները, թերությունների հայտնաբերման դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանց վերացման ուղղությամբ:
Արամ Ղազարյանն ընդգծել է նաև համայնքների կոմունալ-կենցաղային բնույթի խնդիրներն ամենօրյա հսկողության տակ պահելու, դրանց արագ արձագանքելու, օպերատիվ լուծումներ տալու կարևորությունը:
Մարզպետն իր դժգոհությունն է արտահայտնել ձյան տեղումներով պայմանավորված մասնավորապես Վանաձորում իրականացված ձնամաքրման աշխատանքների ոչ պատշաճ իրականացման վերաբերյալ՝ դիտողության արժանացնելով մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների և նախազգուշացրել, որ նման գործելաոճ այլևս չի հանդուրժելու:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզպետի համայնքային շրջայցերի և քաղաքացիների ընդունելությունների ընթացքում բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին. հանձնարարվել է վերջիններիս վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել:
Քննարկվել են նաև կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում իրականացվող աշխատանքները:
Մարզի ղեկավարը մասնավորապես կարևորել է դպրոցներում՝ կրթադաստիարակչական գործընթացում, իրականացվող աշխատանքները, առողջ կրթական մթնոլորտի պահպանումը: Արամ Ղազարյանն ընդգծել է նաև երիտասարդների ներգրավմամբ տարաբնույթ միջոցառումների կազմակերպման, մշակութային կյանքի ակտիվացման անհրաժեշտությունը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզի ղեկավարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում, ըստ ոլորտների ներկայացնել զարգացման տեսլականներ, ինչպես նաև մարզի զարգացմանը միտված հետաքրքիր գաղափարներ, նախաձեռնություններ:
Քննարկվել են աշխատանքային կարգապահական բնույթի հարցեր ևս:
Տրվել են նոր հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 14:48:07