Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

24.03.2025

Այսօր՝ մարտի 24-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում ներկա է եղել Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ նրա շիրիմի մոտ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և հոգևոր դասի կողմից մատուցված հոգեհանգստյան կարգին:
Արարողությանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, աշխատակազմի քարտուղար Կամո Աշրաֆյանը, Սեպուհ Սրբազանի հարազատները, պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, բարեպաշտ հավատացյալներ:
Ներկաները հարգանքի տուրք են մատուցել բարեհիշատակ թեմակալ առաջնորդի շիրիմին, ծաղիկներ խոնարհել և խնկարկել նրա հիշատակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 14:48:07