Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել են Սպիտակի մոդուլային մանկապարտեզի շինհրապարակ
20.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղեկցությամբ մարտի 19-ին շրջայց են կատարել Սպիտակ համայնքի մոդուլային մանկապարտեզի շինարարական հրապարակում։
Կոմիտեի համակարգմամբ կառուցվող 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Պաշտոնյաները կապալառու կազմակերպության պատասխանատուներին հորդորել են կրկնապատկել ջանքերը, անհրաժեշտության դեպքում ներգրավել լրացուցիչ աշխատուժ՝ աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։
Միաժամանակ կատարել են որոշ դիտողություններ՝ շինհրապարակի պատշաճ տեսքի վերաբերյալ։ Նրանք շեշտել են, որ պետության համար շինարարական ծրագրերի իրականացման գլխավոր պայմանը՝ որակյալ, առանց թերությունների, նախագծերին և չափանիշներին համապատասխան արված աշխատանքն է:
Շինարարը վստահեցրել է, որ աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում։
Սպիտակի մանկապարտեզը կունենա ժամանակակից, մեծ խաղաղահրապարակ՝ արհեստական խոտածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել-գեներատորով, ապահովված կլինի ջրամատակարարման և ոռոգման համակարգերով։