Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ

17.03.2025

Մարտի 14-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, պետի պարտականությունները կատարող Արփինե Մատինյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային այլ պատասխանատուներ:
Հանդիպման նպատակն էր կրթական ոլորտի պատասխանատուների հետ քննարկել հանրակրթության կազմակերպման գործընթացը սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացնելու, կրթության որակի բարելավման և բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովմանն ուղղված մի շարք հարցեր:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել կրթության ոլորտի ներկայացուցիչներին պատասխանատու և բարդ աշխատանքները պատվով իրականացնելու համար, շեշտել կրթության ոլորտում առկա խնդիրների շուրջ քննարկումների կարևորությունը, ներկայացրել ոլորտում համատեղ անելիքները։
Մարզի ղեկավարն ընդգծել է, որ դպրոցաշինական ծրագրերը, կրթության արդյունավետ կառավարման գործընթացը, կրթօջախներում կարգապահությանը և աշակերտների հաճախելիությանը վերաբերող հարցերն իր ուշադրության կենտրոնում են: Նա կարևորել է այդ ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը:
Արամ Ղազարյանը հորդորել է հատկապես ուշադրություն դարձնել ուսուցման բարձր մակարդակին, աշակերտների համար ժամանակակից, բարենպաստ և անվտանգ միջավայրի ապահովմանը, ինչպես նաև ուսուցիչների մասնագիտական աճը խթանելուն։
Մարզպետը կարևորել է լայնամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությունները դպրոցներում, հորդորել կազմակերպել աշակերտների շրջանում պետության, ընտանիքի, կրթության, մշակույթի նկատմամբ բարձրագույն արժեքներ սերմանող միջոցառումներ։
Անդրադարձ է կատարվել նաև Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կարևորությանը, նշվել է, որ քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու դեպքում կարող են օգտվել նաև կրթության ոլորտում իրենց կողմից կատարված ծախսերի դիմաց փոխհատուցման հնարավորությունից:
Մարզի ղեկավարը հանձնարարել է առավել խիստ ուշադրություն դարձնել ներքին կարգապահական հարցերին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարբեր առաջարկություններ, որոնք վերաբերում էին կրթական միջավայրի բարելավմանը, «Վերջին դաս» միջոցառման կազմակերպմանը, ինչպես նաև դպրոցի վարչական աշխատանքների հստակեցմանը։
Դպրոցների տնօրենները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, որոնց տրվել են պարզաբանումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04