Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը խստորեն հանձնարարել է հետևողական լինել համայնքներում գույքի և հողի աճուրդ-վաճառքների գործընթացի նկատմամբ

14.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 14-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները:
Քննարկվել են կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքները, Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված դիտարկումների արդյունքները՝ կապված ծրագրերի որակի, ժամկետների և ընթացիկ խնդիրների հետ: Նշվել է նաև, որ առայժմ ՀՀ ՏԿԵՆ են ներկայացվել 2025թ. համար նախատեսված 26 սուբվենցիոն ծրագրերի փաթեթներ:
Մարզի ղեկավարը համապատասխան մասնագետներին հորդորել է շինարարական բոլոր ծրագրերի պատշաճ իրականացման նպատակով շարունակել ամենօրյա հսկողությունը, արձանագրել և ներկայացնել շինարարական աշխատանքների մշտադիտարկման արդյունքները, թերությունների հայտնաբերման դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանց վերացման ուղղությամբ:
Արամ Ղազարյանը հանձնարարել է նաև ստեղծել հանձնաժողովներ, որոնք մշտադիտարկումներ կիրականացնեն նախորդ տարիներին ավարտին հասցված ծրագրերի ուղղությամբ ևս: Հանձնաժողովների խնդիրը պետք է լինի արձանագրել՝ շահագործման ընթացքում ի՞նչ խնդիրներ են առաջացել, երաշխիքային սպասարկման փուլու՞մ են արդյոք այդ կառույցները, և հետևողական լինել այդ խնդիրների արագ վերացման ուղղությամբ:
Կարևորվել է նաև համայնքներում բնակելի շենքերի բակերում ինքնակամ կառույցների գույքագրման և օրենքին համապատասխան՝ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ հանձնարարականի կատարման ուղղությամբ հետևողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:
Արամ Ղազարյանը համապատասխան ոլորտների պատասխանատուներին խստորեն հանձնարարել է նաև հետևողական լինել համայնքներում գույքի և հողի աճուրդ-վաճառքների գործընթացի նկատմամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով ձևական աճուրդների բացառման անհրաժեշտությունը:
Առողջապահության ոլորտում շարունակվել են պատվաստումները ջրծաղիկի դեմ, ապահովվել է 81 տոկոս կատարողական: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Շարունակվել են նաև անակնալ շրջայցերը մարզի առողջապահական հիմնարկներ՝ առկա խնդիրները տեղում ուսումնասիրելու և բնակչությանը մատուցվող բուժծառայությունների որակը գնահատելու նպատակով: Արձանագրվող թերությունների վերացման ուղղությամբ տրվել են հանձնարականներ:
Ինչպես զեկուցվել է մարզպետին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման եռամսյակային կատարողականը պլանի դիմաց կազմել է 105.5 տոկոս, ինչը ողջունելի ցուցանիշ է:
Անդրադարձ է կատարվել նաև կրթության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքներին, տրվել են հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04