Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

14.03.2025

Մարտի 14-ին մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի օգնական, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը Վանաձորի համայնքապետարանում անցկացրել է հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Քննարկվել են պետական աջակցության ծրագրերի հետ կապված, մասնավորապես՝
բնակարանային ապահովման ծրագրին դիմելու վերաբերյալ մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:
Պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել նաև աջակցելու ընթացիկ գործընթացների կազմակերպման, ըստ անհրաժեշտության՝ ամենօրյա ռեժիմով խորհրդատվություն տրամադրելու հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04