Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՊՆ հուշամեդալներով են պարգևատրվել ՀՀ երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի մի խումբ անդամներ
12.03.2025

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով», «Դրաստամատ Կանայան», «Նելսոն Ստեփանյան», «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով են պարգևատրվել ՀՀ երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի մի խումբ անդամներ:
Մարտի 12-ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր պարգևների հանձնման արարողություն, որին ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, ՀՀ երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, երկրապահներ:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից Կամո Աշրաֆյանը ողջունել է ներկաներին, երախտագիտություն հայտնել Երկրապահ միության կամավորականներին Հայաստանի Հանրապետությանը մատուցած նվիրական ծառայությունների համար և հանձնել ՊՆ պարգևները:
Կ. Աշրաֆյանը կարևորել պետության պաշտպանների անգնահատելի դերը երկրի անվտանգության գործում և շնորհակալություն հայտնել նրանց պատվաբեր առաքելության համար: