Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին

11.03.2025

Մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 14-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Աոկի Յուտական, Լոռու մարզային փրկարարական վարչության, ուժային կառույցների ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք, քաղաքացիներ:
Խոնարհումի խոսքերով հանդես են եկել Գոռ Ասրյանը և Աոկի Յուտական՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի համագործակցությունը երկարամյա պատմություն ունի՝ արտակարգ իրավիճակներում փոխգործակցության, միջմշակութային հաղորդակցության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:
Ներկաները ծաղկեպսակներ են դրել և ծաղիկներ խոնարհել Ճապոնիայի ցունամիի և 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի խաչքարերին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 10:08:02