Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեկնարկում է նոր տրանսպորտային համակարգ՝ սպասարկելու Լոռու մարզի շուրջ 30 բնակավայրերի 1500 երեխաների

10.03.2025

Լոռու մարզի Դեբեդ բնակավայրում տեղակայված «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի է ունեցել կենտրոնի տրանսպորտային նոր համակարգի մեկնարկի պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, բարերար Ջեք Յուրեջյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ներկայացուցիչներ, գործընկերներ, հյուրեր:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը ամերիակահայ բարերար Ջեք Յուրեջյանի նվիրատվության շնորհիվ ձեռք է բերել թվով 16 ավտոբուսներ և ուղևորատար մեքենաներ, որոնք շաբաթվա բոլոր օրերին սպասարկելու են Լոռու մարզի շուրջ 30 բնակավայրերի մոտ 1500 երեխաների՝ անվճար ապահովելով նրանց կրթական ուղին դեպի ՍՄԱՐԹ կենտրոն և հակառակ ուղղությամբ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նոր տրանսպորտային համակարգի գործարկման մանրամասները, նշվել է, որ համակարգի ներդրումը կարևոր քայլ է կրթության ոլորտում, որն ապահովելու է երեխաների անվտանգությունը և որակյալ կրթական հնարավորություններին հասանելիությունը՝ նպաստելով համայնքների ներգրավվածությանը և կրթության որակի բարձրացմանը։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտային համակարգի պաշտոնական մեկնարկի առթիվ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին մարզում հերթական կարևոր և մասշտաբային ծրագրի իրականացման համար:
Նա նշել է, որ նմանատիպ համակարգի գործարկումը կարևոր քայլ է կրթության ոլորտում և մարզի երեխաների կյանքում:

Միջոցառման ընթացքում հյուրերը շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել ձեռքբերված մեքենաների ցուցադրությանը:
Բոլոր 16 մեքենաներն ունեն հսկողության համակարգ, վարորդների վարքագծի մշտադիտարկման հնարավորություն, տեսահսկման համակարգ ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար և կենսաչափական նույնականացման համալիր միջոցներ։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտային համակարգի մեկնարկը նոր շունչ և մշակույթ կբերի մարզում՝ նպաստելով համայնքների ներգրավվածությանը և կրթության որակի բարձրացմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04