Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

10.03.2025

Կանանց միջազգային օրվա նախօրեին տոնական միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում, որին ներկա էին տարբեր բնագավառներ ներկայացնող շուրջ 200 կանայք և աղջիկներ:
Նրանց շնորհավորելու էին եկել Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը:
Կանանց և աղջիկներին իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը:
Մարզպետ Արամ Ղազարյանի անունից ջերմ բարեմաղթանքներ հղեց Հովհաննես Ավետիսյանը. «Խորին երախտագիտության են արժանի մեր մարզը ներկայացնող շատ կանայք։ Բնականաբար, բոլորին այսօր այստեղ չէինք կարող հյուրընկալել։ Թող նրանք էլ մարզի ղեկավարի, մեր երախտիքի խոսքերն ու շնորհավորանքներն ընդունեն հեռավար կերպով։ Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ՝ շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թո՛ղ բարին հովանի լինի ձեզ և ձեր ընտանիքներին,-ասաց նա:
Արկադի Փելեշյանը նույնպես հանդես եկավ կանանց ուղղված շնորհավորանքի խոսքով:
Ներկաներին հաճելի պահեր պարգևեցին Վանաձորի համայնքապետարանի «Երգի թատրոնի» երգիչ- երգչուհիները:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դահլիճում հանձնվեցին ծաղիկներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 11:35:04