Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈւ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
07.03.2025

Թանկագի՛ն կանայք, մայրե՛ր և քույրե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։
Ձեր ամենօրյա ջանքերով, նվիրվածությամբ դուք մեծ ներդրում եք ունենում պետական և հասարակական տարբեր ոլորտների զարգացման գործում, ամուր պահում ընտանիքների հիմքը: Իսկ ամուր ընտանիքները ամուր պետության հիմնաքարերն են:
Վստահ եմ, որ ազգապահպանության կենսական այդ առաքելությունը հայ կանայք կշարունակեն միշտ՝ մնալով հարատևման երաշխիք։
Մեր մարզը մշտապես առանձնացել է առաջնորդող կանանցով, ովքեր իրենց անջնջելի հետքն են թողել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, իրավապահական, կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: Այսօր էլ նրանց թիվը քիչ չէ:
Դուք ձեր ստեղծարարությամբ և առանձնահատուկ ներուժով նպաստում եք համայնքների, մարզի, երկրի զարգացմանը, բարեկեցությանը:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել այն մայրերին, որոնց զավակներն այս պահին պաշտպանում են Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկությունը, այն մայրերին, որոնց զավակներն իրենց կյանքը են տվել հանուն մեր երկրի: Խորին խոնարհում ձեզ և շնորհակալություն արժանի զավակներ դաստիարակելու համար:
Սիրելի կանայք, մայրե՛ր և քույրե՛ր, մաղթում եմ, որ մշտապես շրջապատված լինեք սիրով ու ջերմությամբ, ձեզ արժևորող և գնահատող մարդկանցով:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, երջանկություն և բարեկեցություն: