Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանում անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

07.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ բնակիչների հրատապ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 6-ին Լոռու մարզպետարանում անց է կացրել քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները:
Շուրջ 25 քաղաքացիներ մարզի տարբեր համայնքներից մարզպետի աշխատակազմին են դիմել սոցիալական, առողջապահական, զբաղվածության ապահովման, համայնքային զարգացման, բնակարանային պայմանների բարելավման և այլ հարցերով:
Մարզպետի տեղակալին քաղաքացիները ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները, աշխատակազմի հետ քննարկվել են դրանց լուծման հնարավոր տարբերակները: Հարցերի մի մասը տեղում լուծում է գտել, մյուս մասին՝ տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։
Որոշ քաղաքացիների առաջարկվել է նաև համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել, որոնց մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո դիմումների ընթացքի վերաբերյալ նրանց կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-10 09:48:00