Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստուգայցեր են իրականացվել Վարդաբլուր և Ուռուտ բնակավայրերի առողջության առաջնային պահպանման կենտրոններ

06.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը մարտի 5-ին ստուգայցեր է կատարել Ստեփանավանի տարածաշրջանի Վարդաբլուր և Ուռուտ բնակավայրերի առողջության առաջնային պահպանման կենտրոններ:
Այցերի նպատակն էր գնահատել բնակչությանը մատուցվող ծառայությունների մակարդակը:
Ոլորտի մարզային պատասխանատուն շրջել է համաբուժարաններում, հետևել քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակին, բուժհաստատությունների պայմանների և հրատապ լուծումներ պահանջող խնդիրների, կարգապահական հարցերի մասին զրուցել բուժանձնակազմերի հետ, քննարկել առաջիկա ծրագրերը:
Ռ. Պողոսյանը նշել է, որ անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք տանել բուժսպասարկման որակի բարձրացման ուղղությամբ, ակտիվացնել բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկումը՝ ընդգծելով, որ բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման գործընթացում պատվաստումներն առանցքային դեր ունեն:
Անձնակազմերի հետ քննարկվել են պետական պատվերով առողջապահության ծառայության մատուցման, դեղորայքի տրամադրման, անհրաժեշտ բուժսարքավորումներով վերազինման և այլ ոլորտային հարցեր: Համաբուժարաններում առկա թերությունների վերացման համար տրվել են հանձնարականներ:
Ռուզաննա Պողոսյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում առկա խնդիրների լուծումը և ծառայությունների որակի բարելավումը պահանջում է ամենօրյա բարեխիղճ աշխատանք, նա բուժաշխատողներին հորդորել է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությանը և նշել, որ Լոռու մարզպետի աշխատակազմը շարունակելու է կանոնավոր ստուգայցեր իրականացնել՝ ուղղված մարզի առողջապահական համակարգի անընդհատ բարելավմանը:
Անդրադարձ է կատարվել նաև եկամուտների տարեկան հայտարարագրի կարևորությանը, նշվել է, որ քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու դեպքում կարող են օգտվել նաև առողջապահության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց փոխհատուցման հնարավորությունից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:51:46