Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել է պատվաստումային գործընթացի կարևորությունը

05.03.2025

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը Վանաձորի բժշկական կենտրոնում հանդիպում են ունեցել Լոռու մարզի մանկաբույժների, մանկական գինեկոլոգների, ուռուցքաբանների, ընտանեկան բժիշկների հետ:
Հանդիպման շրջանակներում ներկայացվել է պատվաստումային գործընթացի կարևորությունը, նշվել է, որ մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումը կանխարգելում է ՄՊՎ-ով պայմանավորված քաղցկեղները։
ՄՊՎ-ի դեմ պատվաստումն առաջարկվում է բոլոր 13 տարեկան աղջիկներին, քանի որ հենց այդ տարիքում է պատվաստանյութն առաջացնում առավել հզոր իմունային պատասխան։
Տեղեկացվել է, որ յուրաքանչյուր տարի պատվաստման շնորհիվ ամբողջ աշխարհում կանխարգելվում են ՄՊՎ-ով պայմանավորված քաղցկեղներից հարյուր հազարավոր մահեր։
Բուժաշխատողներին հանձնարարվել է անհատական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում, պատվաստումային ցուցանիշների բարելավման ուղղությամբ կատարել մասնագիտական աշխատանք՝ ներկայացնելով պատվաստումների բարձր արդյունավետությունը և անվտանգությունը:
Ռուզաննա Պողոսյանը և Անժելա Հովհաննիսյանը պատասխանել են նաև ներկաների հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 12:33:39