Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2024 թվականի մարզական վարկանիշավորման արդյունքներով Լոռու մարզը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը

04.03.2025

Առաջին անգամ իրականացվում է ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորում:
Ըստ կարգի՝ առաջին երեք տեղերը զբաղեցրածները կպարգևատրվեն։
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշային սանդղակը ձևավորվում է հետևյալ 5 բաղադրիչներից՝
մարզական ենթակառուցվածքներ,
մասնակցություն սպորտի ոլորտում նախարարության կողմից կազմակերպվող մասսայական սպորտի միջոցառումներին և մրցաշարերին,
դպրոցահասակ երեխաների ներգրավվածություն մարզադպրոցներում,
կամավոր ատեստավորված ֆիզկուլտուրայի ուսուցիչների համամասնություն,
մարզադպրոցների կամավոր ատեստավորված մարզիչ-մանկավարժների համամասնություն։
Սանդղակի առաջին երեք տեղերը զբաղեցնող մարզերը կամ Երևան քաղաքը ստանում են համապատասխանաբար 8 մլն ՀՀ դրամ, 5 մլն ՀՀ դրամ և 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ մարզագույք:
Մարզագույքի ցանկը և ստացող կազմակերպությունը ներկայացվում է սանդղակում առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզերի կամ Երևան քաղաքի կողմից:
2024 թվականի ամփոփման արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզը, երկրորդ տեղը՝ Սյունիքի մարզը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 12:33:39