Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի մի շարք բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ

04.03.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 3-ին խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Ալավերդու բժշկական կենտրոնների, Լոռու հոգենյարդաբանական դիսպանսերի, Վանաձորի համաբուժարանների տնօրենների մասնակցությամբ:
Ներկա է եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքների կազմակերպման, բժշկական կենտրոնները և համաբուժարանները արհեստավարժ մասնագետներով համալրելուն, ինչպես նաև աշխատանքային կարգապահական բնույթի մի շարք հարցերի:
Արամ Ղազարյանն անհանդուրժելի է համարել բուժանձնակազմի կողմից բուժառուների նկատմամբ ցանկացած ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորում և ընդգծել, որ նման մոտեցումներն անհետևանք չպետք է մնան:
Մարզի ղեկավարը կարևորել է նաև բուժհաստատությունները մասնագետ կադրերով համալրելուն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Բուժհիմնարկների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են առկա խնդիրները և վերջիններիս լուծմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը:
Մարզպետն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողականություն ցուցաբերել բոլոր հանձնարարականների կատարման ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզի առողջապահական հիմնարկներում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, բուժառուների հերթերը բացառելուն և մի շարք այլ հարցերի ևս: Տրվել են հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04