Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ

27.02.2025

Հասարակական կազմակերպությունների, քաղհասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ,
ՀԿ-ների միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ՝ ոլորտի բոլոր անդամներիդ, կամավորներին, քաղաքացիական ակտիվիստներին: Դուք աջակցում և առաջնորդում եք հասարակությանը։ Ձեզ միավորող գլխավոր նպատակն է օգտագործել սեփական ուժն ու կարողությունը, որ շրջապատի կյանքն առավել լավը դառնա:
Դուք հանրային շահով մտահոգված կառույցներ եք, մասնագիտական ամուր հիմքերով և փորձառու մասնագետներով համալրված կազմակերպություններ, որոնք բազմաբնույթ նախաձեռնություններով են հանդես գալիս, հետևողական են իրենց բարձրացրած խնդիրներին և առաջարկներին։
ՀԿ-ների օգնությամբ այսօր մեր երկրում բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում և հաջողությամբ լուծում ստանում։ Այսօր համապատասխան փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող ՀԿ-ները ներգրավված են մեր կյանքի տարբեր ոլորտներում, հասարակական բազմաբնույթ ու կարևոր խնդիրների լուծման, լուրջ ծրագրերի իրականացման, տեսակետների և առաջարկների կյանքի կոչման, հետաքրքիր միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներում:
Լոռու մարզին պատուհասած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում պետական ինստիտուտներին զուգահեռ ինքնաբուխ կերպով ներգրավվեցին նաև հասարակական կազմակերպություններ՝ ցանկություն հայտնելով աջակցելու աղետի հետևանքների վերացմանը, ցուցաբերելով նաև հումանիտար տարաբնույթ աջակցություն: Այս ամենն արժանի է ամենաբարձր գնահատականի և երախտագիտության:
ՀԿ-ների կողմից արված աշխատանքը և՛ տեսանելի է, և՛ գնահատելի։
Շարունակե՛ք ձեր ակտիվ գործունեությամբ, անփոխարինելի ներուժով առավել լավը դարձնել հանրության կյանքն ու շրջապատը։
Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ և մեր մարզի զարգացմանն ուղղված ծրագրեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04