Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դպրոցների և մանկապարտեզների շինարարական և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով Լոռու մարզին հատկացվել է 100 մլն 852.3 հազար դրամ Փետրվարի 20-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում
20.02.2025

«Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում» ծրագրի շրջանակներում՝
«Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման համար՝ 84 մլն 873.6 հազար դրամ. ծրագիրն ընթացիկ շինարարական աշխատանքների փուլում է:
«Մանկապարտեզների նոր շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում՝
Լոռու մարզի Սպիտակ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտելու նպատակով՝ 1 մլն 169.5 հազար դրամ(մանկապարտեզը կահավորման փուլում է):
«Հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների գույքով և տեխնիկայով ապահովում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացվել է 14 մլն 845.2 հազար դրամ՝
Վանաձոր համայնքի թիվ 8 մանկապարտեզի(1 մլն 342,1 հազար դրամ),
Փամբակ համայնքի Լեռնապատ գյուղի մանկապարտեզի(133 հազար դրամ),
Սպիտակ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի (13 մլն 370.1 հազար դրամ) համար գույքի ձեռքբերման նպատակով: