Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի բժշկական կենտրոնների և Լոռու հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենների մասնակցությամբ

17.02.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 17-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի, Ալավերդու բժշկական կենտրոնների և Լոռու հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրենների մասնակցությամբ: Ներկա է եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել բուժհաստատություններում, ինչպես՝ վճարովի հիմունքներով, այնպես էլ՝ պետպատվերով իրականացվող բուժծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված հետևողական քայլերի և տարաբնույթ ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը, բժշկական կենտրոնները արհեստավարժ մասնագետներով համալրելու, պարբերաբար այլ բուժհաստատություններից մասնագետներ հրավիրելու նախաձեռնություններին:
Մարզի ղեկավարը նշել է նաև, որ մարզային բուժհաստատություններում աշխատանքն առավել գրավիչ դարձնելուն ուղղված հստակ քայլեր նախաձեռնելու անհրաժեշտություն կա:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզի առողջապահական հիմնարկներում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, անհրաժեշտ բուժսարքավորումներով հագեցման, կարգապահական բնույթի մի շարք հարցերի ևս: Տրվել են հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 16:05:28