Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խիստ վերահսկողություն սահմանել իրականացվող շինծրագրերի որակի նկատմամբ, հետևողական լինել մարզում առողջապահական բարձրակարգ ծառայությունների մատուցմանը. Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկաց

17.02.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 17-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարին ներկայացվել են նախորդ խորհրդակցություններին տրված հանձնարարականների կատարման ընթացքը և արդյունքները: Քննարկվել են կապիտալ և սուբվենցիոն ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են, ինչպես նաև 2025 թվականի համար ներկայացվող ծրագրերը: Մի շարք ծրագրերի նկատմամբ կատարվել են դիտարկումներ:
Մարզի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին հորդորել է լինել հետևողական կատարվող շինարարական աշխատանքների որակի և ժամկետների, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացվող փաստաթղթային փաթեթների ամբողջականացման հարցում։
Ա. Ղազարյանը հանձնարարել է կատարվող շինծրագրերի մշտադիտարկման նպատակով մշակել մասնագետների այցերի ժամանակացույց, խիստ վերահսկողություն սահմանել բոլոր համայնքներում:
Անդրադարձ է կատարվել նաև դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքներին: Անցկացվող մրցույթին 15 առարկաներից Լոռու մարզից մասնակցություն է ունեցել 745 աշակերտ: Արդեն իսկ 62 աշակերտներ 5 առարկաներից (մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, քիմիա) հաղթահարել են մարզային փուլը և կմասնակցեն հանրապետական փուլին: Մյուս առարկաների արդյունքներն ամփոփման փուլում են:
Լոռու մարզպետին է ներկայացվել մարզի բուժհաստատությունների ընթացիկ գործունեությունը, նշվել է, որ առողջապահության ոլորտում մարզում արձանագրվել է սուր շնչառական վարակների նվազման դինամիկա:
Մարզի ղեկավարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուին շարունակել ստուգայցերը առողջապահական հիմնարկներ, արձանագրել առկա խնդիրները և ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Ա. Ղազարյանն ընդգծել է, որ մարզում մատուցվող առողջապահական ծառայությունները պիտի լինեն բարձրորակ, քաղաքացիների բողոքներին և առաջարկություններին առողջապահական հիմնարկները պետք է վերաբերվեն ամենայն պատասխանատվությամբ։
Քննարկվել են նաև Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման, ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների խնդիրներին, հայտարարագրման գործընթացի իրազեկմանը վերաբերող հարցեր:
Տրվել են նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 12:33:39