Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված և Ստեփանավան համայնքում ապաստանած ընտանիքների հետ

12.02.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Լոռու մարզպետի օգնական, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանի հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված և Ստեփանավան համայնքում ապաստանած ընտանիքների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարված փոփոխություններին, իրավական կարգավորումներին:

Հայկ Հակոբյանը պատասխանել է ներկաների հարցերին, արձանագրել նրանց կողմից բարձրաձայնված հրատապ լուծում պահանջող խնդիրները և նշել, որ հետևողական աշխատանք կտարվի դրանց լուծման ուղղությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 17:35:21