Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրդեհից տուժած բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով, հիգիենիկ պարագաներով, ըստ կարիքի՝ նաև դեղորայքով

11.02.2025

Փետրվարի 8-ին օրվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփման նպատակով Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը, Ստեփանավանի ՄՍԾ տնօրեն Անժելա Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ։

Նախարարի տեղակալին և մարզպետին են ներկայացվել օրվա ընթացքում իրականացված աշխատանքները, կարիքների գնահատման արդյունքները:

Զեկուցվել է, որ բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով, հիգիենիկ պարագաներով, ըստ կարիքի՝ նաև դեղորայքով:

Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը տեղեկացրել է, որ ընկերությունը ևս հրդեհից տուժած ընտանիքներին աջակցություն կցուցաբերի։

Մարզպետը հանձնարարել է դպրոցահասակ երեխաներին ապահովել գրենական անհրաժեշտ պարագաներով, իրերով՝ առանց ընդհատումների դպրոց հաճախելու համար:

Մարզպետը հանձնարարել է շարունակել շրջայցերը, սննդի բաշխման գործընթացը:

Տրվել են այլ հանձնարարականներ ևս:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-20 17:18:52