Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանձնարարեց առավել մանրակրկիտ դիտարկել, գնահատել և գույքագրել հրդեհից տուժած բնակիչների հրատապ կարիքները

10.02.2025

Փետրվարի 9-ին՝ օրվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփման նպատակով Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվեց խորհրդակցություն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախարարի տեղակալին և Լոռու մարզպետին ներկայացվեցին օրվա ընթացքում իրականացված աշխատանքների և հրդեհից տուժածներին այսօր տրամադրված հումանիտար օգնության մանրամասները:
Նշվեց, որ բոլոր քաղաքացիներն ապահովված են հագուստով, սննդով, հիգիենիկ պարագաներով, ըստ կարիքի՝ նաև դեղորայքով:

Մարզպետը հանձնարարեց առավել մանրակրկիտ դիտարկել, գնահատել և գույքագրել հրդեհից տուժած բնակիչների հրատապ կարիքները՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով Կառավարությանը ներկայացնելու համար:
Արամ Ղազարյանը հորդորեց հետևողական լինել նրանց խնդիրներին և արագ արձագանքել նրանց առաջնային կարիքներին:

Քննարկվեցին հետագա աշխատանքների համակարգման հետ կապված հարցեր:
Տրվեցին այլ հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 12:33:39