Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջրաշեն բնակավայրում հանդիպում է անցկացվել բնակիչների հետ

10.02.2025

Փետրվարի 7-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, մարզպետի աշխատակազմի և Սպիտակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ջրաշեն բնակավայր, հանդիպել բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը բնակիչներին տեղեկացրել են, որ նախորդ տարիներին բնակավայրում սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալարկման, լուսավորության արդիականացման, գազաֆիկացման աշխատանքներ։

Հանդիպման ընթացքում բնակիչների կողմից՝ որպես առաջնային խնդիրներ, բարձրացվել են աղբահանության պատշաճ կազմակերպման, ոռոգման համակարգի, մանկապարտեզի կառուցման, ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, հաճախակի դարձած էլեկտրամատակարարման անջատումների վերաբերյալ հարցեր և այլն։

Աղբահանության հետ կապված հարցին ի պատասխան՝ տեղեկացվել է, որ արդեն մարտի 1-ից աղբահանությունը 2 օրվա փոխարեն կիրականացվի շաբաթը 5 օր, բնակավայրում առաջիկա օրերին կավելացվի նաև աղբարկղերի թիվը: Ինչ վերաբերում է ճանապարհների բարեկարգմանը, ապա այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս 7 փողոցի տուֆով սալարկում՝ ընդհանուր 3 կմ, ինչպես նաև խմելու ջրագծի և ոռոգման համակարգի կառուցում: Մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցումը ևս համայնքի համար առաջնահերթությունների թվում են:

Հանդիպումների ընթացքում պաշտոնյաներն ընդգծել են, որ բնակավայրերում առկա խնդիրները լուծվում են փուլառփուլ՝ հանգամանալի պլանավորման և ռեսուրսների ճիշտ բաշխման միջոցով: Նրանք նաև հորդորել են բնակիչներին բաց լինել հետադարձ կապի համար, քանի որ մարզում առկա խնդիրների բացահայտման և լուծման համար կարևոր են քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը։

Բնակիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներին՝ հետևողական աշխատանքների համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04