Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պատասխանատու կառույցների ղեկավարներն այցելել են հրդեհի հետևանքով հյուրանոցներում տեղակայված, ինչպես նաև բարեկամների տներում ապաստանած ընտանիքներին
10.02.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ մարզպետի աշխատակազմի, Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաները, Ստեփանավանի ՄՍԾ֊ի մասնագետները, Ստեփանավանի ԲԿ֊ի բուժաշխատողները, «Հայկական կարմիր խաչ» ընկերության Ստեփանավանի մասնաճյուղի ներկայացուցիչներն այցելել են հրդեհի հետևանքով անօթևան մնացած և հյուրանոցներում տեղակայված, ինչպես նաև բարեկամների տներում ապաստանած ընտանիքներին, իրականացրել կարիքների գնահատում, հետաքրքրվել նրանց զգացողությամբ։
Ըստ անհրաժեշտության՝ բաշխվել է նաև դեղորայք։ Մարզպետի հանձնարարությամբ՝ շտապօգնության մեքենաները գիշերը հերթապահություն կիրականացնեն հյուրանոցների տարածքում։
Ըստ անհրաժեշտության՝ առաջիկայում իրականացվող աշխատանքներում կներգրավվեն նաև հոգեբաններ։ Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ պարագաներով։