Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը և Ստեփանավանի համայնքապետը ծանոթացել հրդեհից տուժածների կեցության պայմաններին
10.02.2025

Փետրվարի 9-ի օրվա ավարտին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն այցելել են հրդեհի հետևանքով հյուրանոցներում ապաստանած ընտանիքներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին:
Պաշտոնյաները շրջել են առանձնասենյակներում, զրուցել քաղաքացիների հետ, վստահեցրել, որ հրդեհից տուժած անձանց կարիքները ՀՀ կառավարության առաջնային ուշադրության կենտրոնում են և արվում է առավելագույնը նրանց խնդիրների լուծման և աստիաճանաբար բնականոն կյանքին վերադառնալու համար:
Մարզի ղեկավարը և Ստեփանավանի համայնքապետը պատասխանել են նաև քաղաքացիների հարցերին: