Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրդեհից տուժածներին բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղորայք և անհրաժեշտ կենցաղային իրեր
10.02.2025

Մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի աշխատակազմի, Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներն այսօր՝ փետրվարի 9-ին, այցելել են Աշոտաբերդ թաղամասի հրդեհից տուժած՝ հյուրանոցներում և հարազատների բնակարաններում ապաստանած ընտանիքներին, զրուցել նրանց հետ, ևս մեկ անգամ հետաքրքրվել քաղաքացիների առողջությամբ , կարիքներով:
Պաշտոնյաները վստահեցրել են, որ հրդեհից տուժած քաղաքացիների խնդիրները ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի, Ստեփանավանի համայնքապետի և բոլոր պատասխանատու կառույցների ուշադրության կենտրոնում են և ամեն ինչ արվում է նրանց առկա խնդիրներին արագ լուծումներ տալու համար:
Այս պահին հյուրանոցային պայմաններներում է բնակվում տարհանված 29 անձ, նրանք ապահովված են անհրաժեշտ պայմաններով և ստանում են երեքանգամյա սնունդ:
Հարազատների բնակարաններում ապրող 13 անձի ուղարկվում են սննդային փաթեթներ:
Հանդիպման ընթացքում բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ձմեռային հագուստ, դեղորայք և կենցաղային իրեր՝ ելնելով նախապես կատարված կարիքի գնահատումից:
Դպրոցահասակ երեխաները, հագուստից բացի ստացել են դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և վաղվանից պատրաստ են միանալու ուսումնական գործընթացին: