Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի սպորտային պարերի թիմը հաջողություններ է գրանցել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերում
07.02.2025
![](http://lori.mtad.am/files/n_pics/40673_s.jpg)
Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի շրջանակներում անց է կացվել «Բարեկամության կամուրջ» սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն։
Մարզիկները լատինաամերիկյան և եվրոպական պարաձևերում անհատական պարերի տարբեր տարիքային խմբերում բարձր հորիզոնականներ են գրավել։
Վանաձոր համայնքից լատինաամերիկյան պարաձևում առաջին պատվավոր հորիզոնականն են գրավել Եվա Պողոսյանը, Վիոլետա Սահրադյանը, Անի Հովսեփյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Անյուտա Խաչատրյանը։
Լատինաամերիկյան և եվրոպական պարաձևերում երկրորդ հորիզոնականն են գրավել Լիկա Մարգարյանը և Յանա Պողոսյանը։ Անահիտ Ղարագյոզյանը, Իրինա Ղարագյոզյանը, Նատալի Սեդրակյանը, Անուշ Խլոպուզյանը համապատասխանաբար գրավել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
Հովհաննես Միքայելյան, Վանեսա Գալստյան զույգը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Սպիտակ համայնքից Անահիտ Ասատրյանը լատինաամերիկյան պարաձևում գրավել է 1-ին և եվրոպական պարաձևում՝ 2-րդ հորիզոնականը, Թամարա Մխիթարյանը՝ համապատասխանաբար՝ 2-րդ և 3-րդ հորիզոնականները, Շողինե Իվանյանը՝ երկուական 2-րդ, Արինա Սահակյանը՝ 2-րդ և 3-րդ, Արուսյակ Մաթոսյանը 3-րդ, Արեգ Շահբազյանը՝ 3-րդ, Մարի Վարդանյանը՝ 3-րդ, Անգելինա Մինասյանը՝ 2-րդ հորիզոնականները։
Զույգերի մրցույթում 3-րդ տեղ են գրավել Արեգ Շահբազյանը, Մարի Վարդանյանը։
Փամբակ համայնքը ներկայացնող Արմինե Գոգորյանը և Հասմիկ Ներկարարյանը գրավել են 2-րդ հորիզոնականը։ Սերգեյ Գևորգյան-Էվա Վարդանյան զույգը լատինաամերիկյան պարաձևի զուգապարում գրավել է 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
Տաշիրի մասնակիցներ Նարեկ Գրիգորյանը և Սիրուն Աբրահամյանն արժանացել են հավաստագրի՝ հիացնելով ժյուրիին իրենց նրբագեղ ելույթով։
Մրցանակակիրների մարզիչներն են «ՏաԹև» արվեստի կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ֆլորա Ասոյանը, ՀՍՊՖ ֆեդերացիաի մրցավար, Լոռու մարզի սպորտային պարերի պատասխանատու Տաթևիկ Գալստյանը, մարզիչ Խորեն Աղաջանյանը, պարուսույց Լևոն Աբրահամյանը։