Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անակնկալ այց՝ Դսեղի և Թումանյանի առողջության կենտրոններ
07.02.2025
![](http://lori.mtad.am/files/n_pics/40672_s.jpg)
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը փետրվարի 6-ին անակնկալ այցով այս անգամ եղել է Դսեղի և Թումանյանի առողջության կենտրոններում:
Դսեղի առողջության կենտրոնի նոր շենքի կառուցումն իրականացվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի («COAF») կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են 2021-2023թ.թ.: Շենքի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2024թ. հունիսին:
Բուժհաստատությունը հագեցած է բժշկական անհրաժեշտ սարքավորումներով և գույքով: