Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված և Փամբակ համայնքում ապաստանած ընտանիքների հետ

05.02.2025

Լոռու մարզպետի հանձնարարականով՝ փետրվարի 4֊ին մարզպետի օգնական, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված և Փամբակ համայնքում ապաստանած ընտանիքների հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարված փոփոխություններին, իրավական կարգավորումներին, արձանագրվել են ներկաների կողմից բարձրաձայնված հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Հ.Հակոբյանը նշել է, որ մարզպետի աշխատակազմը հետևողական կլինի բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 12:33:39