Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը` Ջերմուկում
03.02.2025

Ջերմուկում փետրվարի 1-7-ն անցկացվում են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ է մասնակցում:
Փետրվարի 1֊ին տեղի ունեցավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի, համայնքների ներկայացուցիչների, մարզիկների մասնակցությամբ։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում՝ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Գյուլագարակ, Ստեփանավան, Տաշիր, Փամբակ, Թումանյան համայնքների 77 մարզիկներ իրենց ուժերը կփորձեն սնոուբորդ, դահուկավազք, լեռնադահուկ, սպորտային պարեր, շախմատ մարզաձևերից: