Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի շնորհակալագրով է պարգևատրվել Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Ավետիսյանը

31.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ հունվարի 31-ին, շնորհակալագրով է պարգևատրել Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Ավետիսյանին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մ. Ավետիսյանին՝ տնօրենի պաշտոնում երկարամյա անբասիր աշխատանքի համար և նշել, որ մեծ ուրախություն է, երբ պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձն իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը և վաստակած հանգստի անցնում՝ արժանանալով բարձր գնահատականի և երախտագիտության: Արամ Ղազարյանը վստահություն է հայտնել, որ նա իր բազմամյա փորձառությունը կփոխանցի հաջորդ տնօրենին՝ անհրաժեշտության դեպքում աջակցելով խորհրդատվությամբ, ու նաև նշել, որ Մարիետա Ավետիսյանը կշարունակի աշխատել դպրոցում՝արդեն այլ հաստիքում:
Մ. Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արամ Ղազարյանին և մարզպետի աշխատակազմին ջերմ վերաբերմունքի և գնահատանքի համար՝ վստահեցնելով, որ կան շատ արժանավոր թեկնածուներ, ովքեր կարող են ղեկավարել դպրոցը՝ պահպանելով տասնամյակներով ձևավորված ավանդույթներն ու արժեքները, իսկ ինքը մշտապես պատրաստ է աջակցելու:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 17:58:04