Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ
30.01.2025

Հունվարի 29-ին անցկացվել է Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ՊՆ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Լոռու մարզի զինվորական կոմիսարի ՊԺԿ, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով՝ տարկետման (ուսման նպատակով) կամ ազատման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:
Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր: