Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձն է

29.01.2025

Հայկական բանակի օրվա առթիվ՝ այսօր՝ հունվարի 28-ին, մի շարք միջոցառումներ են կազմակերպվել մարզի տարբեր համայնքներում:
Մարզկենտրոն Վանաձորում միջոցառումները մեկնարկել են առավոտյան: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում հնչել է Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:
Ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, զինված ուժերի ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վանաձորցիներ:
Այնուհետ ներկաներն այցելել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Վանաձորի համայնքապետարանի կամերային երգչախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի Հանրպետության պետական օրհներգը, «Երազ իմ երկիր, հայրենի» երգը, որից հետո ծաղկեպսակներ և ծաղիկների են խոնարհվել Սպարապետի արձանին:
Այցելություն է կատարվել նաև Վանաձորի Պանթեոն:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների շիրիմներին:

Մարզպետ Արամ Ղազարյանն իր խոնարհումն է հայտնել որդիների շիրիմներին այցի եկած ծնողներին և նրանց հարազատներին:
-Ձեր որդիներն ամենաթանկը՝ կյանքն են տվել հանուն Հայաստանի Հանրապետության: Հավերժ փա՛ռք ու խոնարհում նրանց հիշատակին,-ասել է մարզի ղեկավարը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 17:05:54