Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը հանձնարարականներ է տվել մի շարք ոլորտային խնդիրների վերաբերյալ

29.01.2025


Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 27-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մարզի ղեկավարին զեկուցվել են նախորդ խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և արդյունքները:
Անդրադարձ է կատարվել 2025թ. համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի ներկայացման ընթացքին: Նշվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն սուբվենցիոն ծրագրերի ներկայացման գործընթացը շարունակվում է:
Մարզպետ Ա. Ղազարյանը կրկին ընդգծել է ներկայացվող ծրագրերի համակողմանի ուսումնասիրության անհրաժեշտությունը մարզպետի աշխատակազմի կողմից և այդ ծրագրերի առաջնային կարևորությունը համայնքային խնդիրների լուծման հարցում:
Անդրադարձ է կատարվել նաև՝
 մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների անցկացման անաչառության ապահովման և պատշաճ անցկացման,
 մարզային ենթակայության կրթական հաստատություններ և առողջապահական հիմնարկներ պարբերաբար անակնկալ այցեր իրականացնելու և առկա խնդիրներն արձանագրելու,
 քաղաքացիների կողմից բարձրացվող սոցիալական խնդիրների համակողմանի ուսումնասիրության և դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների,
 համայնքներում բնակիչների հետ հանդիպումների արդյունքում բարձրաձայնված խնդիրների նկատմամբ հետևողական քայլեր ձեռնարկելու,
 ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների հետ հանդիպումները շարունակելու և բարձրացված խնդիրներին լուծումներ տալու վերաբերյալ հարցերին:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը հանձնարարել է գույքագրել մարզում բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման կամ նոր վերելակների տեղադրման, տանիքների նորոգման կամ կառուցման, միջհամայնքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների գործունեության, ճանապարհների գծանշման և կահավորման, աղբահանության հետ կապված և այլ խնդիրները:
Տրվել են մի շարք այլ հանձնարարականներ ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 12:33:39