Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն՝ Ալավերդի համայնքում

29.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 27-ին քաղաքացիների ընդունելություն է անցկացրել Ալավերդի համայնքում: Ընդունելությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, մարզպետի աշխատակազմի, ՄՍԾ Թումանյանի տարածքային կենտրոնի պատասխանատու պաշտոնյաներ:
Ընդունելությանը մասնակցել է ավելի քան 30 քաղաքացի՝ Ախթալա, Ալավերդի, Դեբեդ, Քարկոփ և այլ բնակավայրերից: Ընդունելությանը ներկա քաղաքացիների մի մասը ջրհեղեղից տուժած բնակիչներ էին, որոնք մարզի ղեկավարին են ներկայացրել պետական աջակցության ծրագրերից օգտվելու գործընթացում առաջացած խնդիրները՝ կապված փոխհատուցման ընթացքի, թերի փաստաթղթերի, հողատարածքների նպատակային նշանակության անհամապատասխանության և այլ հարցերի հետ:
Ա. Ղազարյանն ընդգծել է, որ Կառավարության և մարզպետի աշխատակազմի հատուկ ուշադրության կենտրոնում են ինչպես աղետից տուժած համայնքների, այնպես էլ՝ ընտանիքների խնդիրները։ Նա վստահեցրել է, որ քաղաքացիների կողմից ներկայացված յուրաքանչյուր հարց մանրամասն կուսումնասիրվի, իսկ ընթացիկ խնդիրները Լոռու մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի օժանդակությամբ կլուծվեն հնարավորինս արագ։
Լոռու մարզպետը տեղեկացրել է, որ Կառավարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում ջրհեղեղից տուժած համայնքների խնդիրները հիմնովին լուծելու ուղղությամբ՝ ներառելով ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ՝ սոցիալական խնդիրների լուծումը և ապահովելով պետական աջակցության ծրագրերի արդյունավետ իրականացումը։
Մարզի ղեկավարին դիմած մյուս քաղաքացիները հարցեր են բարձրացրել զբաղվածության ապահովման, սոցիալական աջակցության, բնակարանային պայմանների բարելավման, տրանսպորտի կարգավորման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Լոռու մարզպետը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները: Ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են ընդունելությանը մասնակցած բոլոր քաղաքացիների բարձրացրած խնդիրները, ներկայացվել են պարզաբանումներ: Հավելյալ ուսումնասիրություն պահանջող խնդիրների համար քաղաքացիներին առաջարկվել է գրել դիմումներ: Պատասխանատու պաշտոնյաներին տրվել են հանձնարարականներ՝ տվյալ դիմումներին ընթացք տալու և սահմանված ժամկետներում պատասխանելու վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-12 12:33:39