Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բնակիչների հետ հանդիպում՝ Վանաձոր համայնքի Բազում թաղամասում

20.01.2025

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը բնակիչերի հետ հանդիպումը շարունակել է Վանաձոր համայնքի Բազում թաղամասում: Այստեղ ևս մարզի ղեկավարը զրուցել է թաղամասի բնակիչների հետ, նրանց ներկայացրել Վանաձորի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, նշել, որ վերջին տարիներին պետությունը լուրջ միջոցներ է ուղղում համայնքի կենսական նշանակության խնդիրները հիմնովին լուծելու համար:
Արամ Ղազարյանն ընդգծել է որ Կառավարության օժանդակությամբ բազմաթիվ հրատապ խնդիրներ՝ կապված ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, համայնքի զարգացման հետ, ըստ առաջնահերթ կարևորության, իրենց լուծումներն են գտնում:
Թաղամասի բնակիչները մարզի ղեկավարին են դիմել շենքերի բակերի բարեկարգման, վերելակների գործարկման, սոցիալական աջակցության և տարաբնույթ այլ հարցերով, հանդես եկել թաղամասն առավել հարմարավետ դարձնելու առաջարկներով:
Արամ Ղազարյանը պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է խորքային ուսումնասիրել բարձրացված հարցերը և ըստ առաջնահերթությունների՝ սեղմ ժամկետներում ներկայացնել արձանագրված խնդիրները՝ դիտարկելու դրանց լուծման հնարավորությունները:
Մարզի ղեկավարը բնակիչների ուղեկցությամբ շրջել է նաև թաղամասում, տեղում ծանոթացել քաղաքացիներին մտահոգող խնդիրներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 17:03:58